ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր հանդիպել է Հայաստանում Շվեդիայի գործերի հավատարմատար Մարտեն Էնբերգի հետ` վերջինիս նախաձեռնությամբ, տեղեկացնում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության մամուլի ծառայությունը:

«Հանդիպման ընթացքում, հավատարմատարի խնդրանքով նախագահ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական հնարավոր զարգացումների վերաբերյալ իր մոտեցումները և «Հայ ազգային կոնգրես»–ի առաջիկա անելիքները` հատկապես կարևորելով Հայաստանում տիրող համակարգային կոռուպցիայի, մարդու իրավունքների և ժողովրդավարական ազատությունների շարունակական ոտնահարումների արատավոր երևույթների վերացումը:

Առաջին նախագահը նաև ներկայացրել է իր մոտեցումները տարածաշրջանային խնդիրների, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարների վերաբերյալ»