Ժամանակակից մարքեթինգի սկզբունքներն ու մեթոդները փոփոխվել են: Այսօր դա նկատում են միայն մասնագետները, իսկ վաղը կտեսնեն նաև հաճախորդները: Զարգացման այս փուլում անհրաժեշտ է գիտակցել, թե ի՞նչը պետք է թողել անցյալում և չտանել դեպի առաջընթացի նոր ուղին:

Հայաստանում գովազդային ոլորտում առաջատար «Մոշն Թայմ» (Motion Time) գովազդային ընկերությունը կօգնի ձեզ հասկանալ, թե ի՞նչ պետք չէ անել այսօր, եթե ձեր նպատակը հաջողակ նախագիծն ու վաճառնքների ծավալների աճն է:

  • Չպետք է հույս դնել միայն հաջողության վրա: Դուք չպետք է «երազեք» մեծ եկամուտների մասին, եթե չեք իրականացրել համապատասխան չափով ներդրում և մեծ ջանքեր չեք գործադրել:
  • Պետք չէ նաև ակնկալել արագ արդյունքներ: Շուկայում զարգացած մրցակցության առկայության պայմաններում արագ արդյունքների սպասելւ կարող է նմանվել «հրաշքներին» հավատալուն, իսկ հաջողակ բիզնես ստեղծելու գործում սա կարող է խանգարող հանգամանք հանդիսանալ: Արագ արդյունքներ առանձնապես չպետք է ակնկալեն նորաստեղծ ընկերությունները, որոնք դեռ առաջին քայլերն են անում այս ոլորտում:
  • Երբեք չպետք է անուշադրության մատնել հաճախորդների ցանկությունները: Ճիշտ է, որ մարդկանց ցանկությունները բարդացել են: Սա բնավ չի նշանակում, որ պետք է անտեսել հաճախորդների պահանջները և առաջնորդվել միայն ձեր հարմարությամբ: Անհրաժեշտ է կարողանալ աբստրահվել մարդկանց ցանկությունների խճճված կծիկից, առանձնացնել կարևոր ու մասսայական ցանկությունները և աշխատել դրանք բավարարելու ուղղությամբ:

Հետևելով այս և հետագայում ներկայացվող խորհուրդներին անշուշտ կարձանագրեք ձեր բիզնես առաջընթացը: