ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցել է փոքրիկի` Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ:

Ցավակցականում ասված է.

«Տեղեկացա, որ հանգավ Ավետիսյանների ընտանիքի վերջին լույսը: Ցավոք, մեզ չհաջողվեց փրկել փոքրիկ Սերյոժայի կյանքը: Ցավակցում եմ մեր ողջ ժողովրդին, ուժ և տոկունություն եմ մաղթում բոլորիս»: