«Լավ գովազդ» հասկացությունը բավական խաբուսիկ է: Ո՞ւմ համար է այն «լավը»: Այս հարցի համար գոյություն ունի 3 տարբեր պատասխան, քանի որ գոյություն ունի «լավ» գովազդի 3 բացարձակապես տարբեր տեսակ: Հայաստանում գովազդային ոլորտում առաջատար «Մոշն Թայմ» (Motion Time) ընկերությունը ներկայացնում է «լավ» գովազդի 3 տեսակների մեկնաբանություն, ինչը կօգնի առավել լավ ըմբռնել հաջողության և արդյունավետության հասնելու հիմքերը:

1. Գոյություն ունի ստեղծագործ ոգեշնչմամբ գովազդ, որը առանձնանում է օրիգինալ մտահաղացմամբ, ինչպես ասում են՝ «կրեատիվով»: Այն կարող է լինել զվարճալի, սրամիտ, կարող է նաև ուղղակի ապշեցնել:

2. Լինում է նաև տեխնիկապես «լավ» գովազդ: Այն գեղեցիկ է նկարված, որակյալ թղթի վրա, որակյալ մասնագետների օգնությամբ: Մի խոսքով՝ օգտագործված է որակյալ և նորարարական տեխնիկա:

3. Իսկ կարող է լինել նաև ուղղակի լավ աշխատող գովազդ: Այսինքն՝ այն կարող է լինել ոչ կրեատիվ, ոչ այնքան տեխնիկապես կատարյալ, բայց այն աշխատում է և բերում է ձեզ հաճախորդներ և գնորդներ:

Երեքից ո՞րը կընտրեք դուք: Սակայն մի մոռացեք նաև, որ իսկապես «լավ» գովազդ ստանալու համար անհրաժեշտ է օգտագործել այս երեք տեսակները միաժամանակ: «Լավ» գովազդը պետք է պարունակի ստեղծագործ միտք, լինի տեխնիկապես հագեցված և արդյունավետ՝ հաճախորդներ ներգրավելու տեսանկյունից: