Երևանում տեղի է ունեցել ողբերգական դեպք՝ բազմաբնակարան շենքի մուտքի սառցապատ սանդուղքների վրա վայր է ընկել և մահացել է շենքի բնակիչը։ Տարեկան 20 մլն դոլար հավաքող համատիրություններ, ամբողջ քաղաքում ամանորյա զարդարանքներ, և սառցապատ, խավար մայթեր ու բակեր, քարուքանդ էքստրեմալ վերելակներ ու տրանսպորտ։

Մարդու կյանքն ու առողջությունը բարձրագույն արժեք են, որոնց պահպանումը պետության գլխավոր առաքելությունն է։ Քանի դեռ չկա այս գիտակցումը, քաղաքը փտելու է աղբի մեջ, մարդիկ խաչակնքվելու են վերելակ և տրանսպորտ նստելուց, շենքերը քանդվելու են՝ իրենց հետ տանելով մարդկային կյանքեր և քաղաքապետարանի ամանորյա շնորհավորանքի տաբլիչկեն...

 

«Առաքելություն» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյան - Facebook