Եղեգնաձորի ոստիկանության ներկայացուցիչները բնապահպանության նախարարության աշխատակիցների հետ շրջայցի ժամանակ հայտնաբերեցին որսագողի: Բերման է ենթարկվել Եղեգնաձոր քաղաքի 52-ամյա բնակիչ Հովհաննես Խանամիրյանը: Հովհաննեսի մեքենայի միջից հայտնաբերվեց 72 հատ կողակ տեսակի ձուկ: Ձկները նա որսացել էր Արփա գետից: