ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը մոտեցող տոների կապակցությամբ որոշել է  ուրախացնել հիվանդ երեխաներին:

Dailymail-ի փոխանցմամբ, նախկին ղեկավարն այցելել է իր հարազատ Դալաս քաղաքի մանկական հիվանդանոցներից մեկը` Սանտա Կլաուսի տեսքով:

Վաթսունութամյա Բուշը նվերներ է հանձնել բոլոր այն հիվանդ երեխաներին, ովքեր առողջական խնդիրների պատճառով Սուրբ Ծնունդն ու Ամանորն անցկացնելու են հիվանդանոցում:

Բուշի հետ հիվանդանոց այցելած թիկնապահները ևս հնարամիտ են գտնվել ու հագնվել են էլֆերի պես: