Հայկական ծագմամբ հազարավոր սիրիացիներ մեկնել են իրենց պատմական հայրենիք՝ Հայաստան: Ներկայումս ՀՀ-ում ապրում են 13 հազար սիրիացիներ: BBC ռուսական ծառայությունը անդրադարձել է այս թեմային տեսանյութի միջոցով:

BBC անդրադարձի մեջ ասվում է, որ Հայաստանում նրանց վերաբրվում են ոչ թե որպես փախստականների, այլ որպես մարդկանց, ովքեր տուն են վերադարձել: Նրանց տրամադրվում է բժշկական և կրթական ոլորտներում աջակցություն: Եվ տրամաբանական է, որ այս մարդկանցից շատերը ցանկանում են մնալ Հայաստանում: