Այսօր` դեկտեմբերի 19-ին, ՀՀԿ ԳՄ նիստից առաջ լրագրողները Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանից  հետաքրքրվեցին, թե ինչ անեն այն քաղաքացիները, ովքեր տուժել են այս թանկացումներից, օրինակ ձուն գնել են 150 դրամով, և արդյոք պետությունը փոխհատուցելու է պատճառված վնասը:

«Ես կարծում եմ` այդ պահին պետք չէր ձու գնել ուղղակի: Կարո՞ղ են լինել չարաշահումներ: Իհարկե, բայց դա չի նշանակում, որ պետությունը ի վիճակի է կամ կարող է փոխհատուցել վնասները: Պետությունն ունի իր գործիքակազմը և պետք է կյանքի կոչի դրանք: Ինչքանով է այն արդյունավետ, պետք է գնահատեք դուք: Բայց սա չի նշանակում, որ յուրաքանչյուր անհատ կարող է գալ և ասել` փոխհատուցիր իմ վնասները»,- ասաց նախարարը: