Թուրքիայի «Սեպտեմբերի 9» համալսարանի դասախոս Թյուրքան Բաշյիղիթի՝ ուսանողների տված հանձնարարությունը լայն արձագանք է գտել սոցիալական ցանցերում:

Թուրքական Radikal պարբերականը, պարզվել է, որ դասախոսն ուսանողներին հանձնարարել է աշխատանք գրել Հայոց ցեղասպանության պնդումները ժխտելու համար:

Նա գրատաղտակին հետևյալ գրությունն է փակցրել. «Հայկական հարցը, դրա առաջացումը, այսպես կոչված, ցեղասպանության պնդումներին դեմ Թուրքիայի փաստարկների մասին ձեր աշխատանքը կներկայացնեք 18. 12. 2014 ամսաթվին կայանալիք քննությանը»:

Այդ երկտողը լուսանկարված հայտնվել է սոցիալական ցանցերում: Դրանից հետո Թուրքիայի՝ ազգությամբ հայ քաղաքացիները դասախոսին բացասաբար են արձագանքել:

Շատերը սոցցանցերում դասախոսի արարքը ճիշտ չեն համարել՝ նշելով, որ այն միակողմանի է և գիտական մոտեցում չէ: