Հայաստանի Ազգային օդագնացության ֆեդերացիան այսօր՝ դեկտեմբերի 19-ին, օդապարիկը հանդիսավոր արարողությամբ հանձնեց նախարարությանը։ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը հետախուզության, մշտադիտարկման և հատուկ տեսանկարահանումներն այսուհետ օդապարիկի միջոցով կկատարի:

«Մենք կիրառում ենք բոլոր տեսակի տեխնոլոգիաներ, ինչու չէ՝ նաև օդապարիկներ: Օդապարիկները մեզ պետք են հիմանականում մոնիտորինգի համար: Եվ սեյսմաակտիվ գոտիները, և փլվածքներն ենք նայում, և եթե սողանքներ են լինում, այնտեղ կարող ենք օգտագործել: Օդապարիկները մեզ պետք կգան նաև տարբեր թռիչքների համար»,-ասաց ՏԿԱԻ նախար Արմեն Երիցյանը նախար Արմեն Երիցյանը՝ նշելով, որ սա համագործակցության սկիզբն է:

Նախարարության տարբերանշանով օդապարիկը 22 մ բարձրություն, 400 կգ բեռնատարողություն ունի, նախատեսված է առավելագույնը 4 անձի համար: Այն առաջին փորձարկվեց այսօր հենց նախարարության շենքի բակում: