Ադրբեջանում սարսափելի հանցագործություն է արձանագրվել. Եղբայրը ջրի մեջ խեղդել է քրոջը՝ հանուն ընտանիքի պատվի:

APA-ի հայտնությամբ՝ ողբերգությունը տեղի է ունեցել երեկ՝ դեկտեմբերի 18-ին, Մինգեչաուրում:

Եվլախի շրջանի Հավարլի գյուղի բնակիչ 36-ամյա Ասիֆ Հասիմովը գետն է նետել քրոջը՝ 37-ամյա Ռիգիա Գասիմովային, որը բնակվում էր Մինգեչաուր քաղաքում, քույրը խեղդվել է:

Ասիֆ Հասիմովը ներկայացել է Մինգեչաուր քաղաքի ոստիկանություն և խոստովանել արարքը՝ հայտարարելով, որ նման քայլի պատճառը ընտանիքի պատիվը փրկելն է եղել: