«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Այս կիրակի տեղի կունենա հերթական էլիտար հարսանիքը: Հայաստանի ղեկավար կազմն այս անգամ հավաքվելու է՝ նշելու ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկայի) որդու հարսանեկան արարողությունը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սուրիկ Խաչատրյանն իր որդու հարսանիքը կանցկացնի «Ռենեսանս» ռեստորանային համալիրում, իսկ հարսանիքի քավորը լինելու է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, գեներալ Սեյրան Սարոյանը: Մեր տեղեկություններով՝ հանրապետականի ողջ ղեկավար կազմը հրավիրված է հարսանիքին, նրանց թվում նաև՝ ՀՀ Կառավարության անդամները` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

Հիշեցնենք, որ «Ռենեսանս» ռեստորանային համալիրը պատկանում է Արարատի նախկին մարզպետ, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Էդիկ Բարսեղյանին՝ Լոնդիկին: Վերջինս Արարատի մարզպետի պաշտոնը զբաղեցրել է 2010-ի հուլիսից մինչև անցած տարվա հոկտեմբերը: Մինչ մարզպետ նշանակվելը զբաղեցնում էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնը»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: