«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Երեկ Արաբկիր վարչական շրջանի բարձրահարկ շենքերից մեկում մի աղջիկ ինքնասպանություն է գործել՝ 8-րդ հարկից ցած նետվելով: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ աղջիկը եղել է 22 տարեկան, չամուսնացած: Բնակվել է հոր, տատիկի և քրոջ հետ: Նա ինքնասպան է եղել հենց իր ծննդյան օրը: Ըստ մեր տեղեկության՝ աղջիկը կեսգիշերից հետո հարազատների հետ տոնել է իր ծննդյան տարեդարձը, իսկ, ահա, կեսօրին ինքնասպան է եղել:

Ըստ Լիաննայի հարևանների՝ աղջիկը բարձրագույն կրթություն չուներ, սակայն շատ համեստ և բարեկիրթ էր: Երիտասարդ աղջկա արարքը և հարազատների, ու հարևանների համար շատ զարմանալի ու անբացատրելի է, քանի որ նա առողջական որևէ խնդիր չի ունեցել և միշտ աչքի է ընկել իր խելացի վարքով»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: