Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետը ՀՀ առողջապահության նախարարին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել դեղորայքի շուկայի իրավիճակը, որին հետևելու հանձնարարական են ստացել նաև պատկան մարմինները՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում այդ ոլորտում:

Հիշեցնենք նաև, որ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, թե Կառավարությունը չի հանդուրժի գների անհիմն բարձրացում, այսօր՝ դեկտեմբերի 18-ին, կառավարության նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: