Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Եվրամիությունը չի կարող «ժողովրդավարության դասեր տալ» Թուրքիային, որին ինքնը կարող է «նման դաս տալ»: Փոխանցում է ТАСС գործակալությունը:

Ի պատասխան Անկարայի գործողությունների հանդեպ ԵՄ խիստ քննադատությունների թուրք առաջնորդի կտրուկ արտահայտությունները Բրյուսելի հասցեին արդեն երկրորդ անգամ են հնչում շաբաթվա ընթացքում` ի պատասխան Անկարայի գործողությունների հանդեպ ԵՄ խիստ քննադատությունների: ԵՄ-ն քննադատել էր թուրքական ոստիկանության գործողությունները՝ անցած կիրակի ավելի քան 20 մարդ էր ձերբակալելու համար, որոնց թվում էին նաև հայտնի լրագրողներ:

Ձերբակալվածներին կասկածում են ԱՄՆ-ում թաքնվող իսլամիստ արմատական Ֆեթուլահ Գյուլենի «Հիզմեթ» հակակառավարական շարժման հետ կապ ունենալու մեջ: Թուրքիայի իշխանությունները վերջինիս մեղադրում են կառավարությունը տապալելու համար ակցիաներ կազմակերպելու և երկրի ղեկավարներին անօրինաբար գաղտնալսելու մեջ: