Կապված վերջին շրջանում տեղի ունեցող քաղաքական և այլ իրադարձությունների հետ համաշխարհային ֆինանսական շուկաներում առաջացել է փոխարժեքի տատանողականության աճ: Կապված այս հանգամանքի հետ, հայտարարությամբ է հանդես եկել նաև Հայաստանի Կենտրոնական բանկը՝ շեշտելով, որ երևույթները կրում են կարճաժամկետ բնույթ: ԿԲ-ն նաև կոչ է անում զերծ մնալ արժութային սպեկուլյացիաներից և անհարկի փոխարկումներից: 

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, դոլարի արժեքը արդեն իսկ սկսել է նվազել: YerevanNews.am-ը ներկայացնում է ձեզ դեկտեմբերի 18-ին ՀՀ մի քանի առևտրային բանկերում գործող ամերիկյան դոլարի փոխարժեքները:

  • Արցախբանկ- 450 (Առք), 500 (Վաճառք) 
  • Անելիք Բանկ- 460 (Առք), 490 (Վաճառք)
  • Ինեկոբանկ- 440 (Առք), 505 (Վաճառք)
  • ՎՏԲ-Հայաստան բանկ- 460 (Առք), 505 (Վաճառք)
  • ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ բանկ- 450 (Առք), 490 (Վաճառք)
  • HSBC բանկ- 455 (Առք), 495 (Վաճառք)
  • Ամերիաբանկ- 460 (Առք), 505 (Վաճառք)
  • Հայէկոնոմբանկ- 450 (Առք), 500 (Վաճառք)
  • ՀայԲիզնեսԲանկ- 477 (Առք), 492 (Վաճառք)
  • Կոնվերս բանկ- 450 (Առք), 490 (Վաճառք)
  • ԲՏԱ Բանկ- 450 (Առք), 505 (Վաճառք)
  • Զարգացման Հայկական Բանկ- 450 (Առք), 480 (Վաճառք)