Միջազգային տարբեր ապրանքանիշներ դադարել են ձգտել դեպի միօրինակություն և 180 աստիճանով փոփոխել են իրենց քաղաքականությունը: Սրա հիմնական պատճառը մարդկանց միմյանցից տարբերվելու ցանկությունն է:

Նախկինում միջազգային ճանաչում ունեցող ապրանքանիշները գործում էին հետևյալ կերպ. ներկայացնել և զարգացնել նույն ապրանքը նույնանման եղանակով, ինչը համարվում էր բիզնեսի զարգացման ամենաարդյունավետ եղանակը: Այսօր նկատվում է հակառակ տենդենցը: Առավել ուժեղ ապրանքանիշները, պահպանելով իրենց առանձնահատկությունները, շուկա են հանում յուրօրինակ ապրանքներ:

Խոշոր ընկերությունները սկսել են գնահատել բազմազանությունը: Սա նշանակում է, որ ադապտացնում են իրենց արտադրանքը և մարքեթինգային քաղաքականությունը տվյալ երկրի, շուկայի առանձնահատկություններին: Այս քայլով նրանք սպառողների համար դառնում են առավել կարևոր:

Այսպիսի աշխարհահռչակ բրենդային ընկերություններ կան նաև Հայաստանում: Մրցակցությանը դիմակայելու, սպառողի ուշադրությունն ու համակրանքը վայելելու համար այսպիսի ընկերությունները մեծ դեր են հատկացնում ճիշտ մշակված մարքեթինգային քաղաքականությանը և գովազդին: Բազմաթիվ մեծ ճանաչում ունեցող ընկերություններ համագործակցում են Հայաստանում առաջատար «Մոշն Թայմ» (Motion Time) գովազդային ընկերության հետ՝ դարձնելով իրենց ապրանքանիշն առավել հասանելի հայ հասարակության համար: