«Դողան» լրատվական գործակալությունը տեղեկցնում է, որ Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալանը, մեկնաբանելով անցնող օրերին Թուրքիայում տեղի ունեցած զանգվածային ձերբակալությունները, նշել է, որ այդկերպ երկրում պետական հեղաշրջման փորձ է կանխվել:

Ըստ նախարարի կասկածյալները հեղաշրջման պլանը մշակել են դեռևս 2002թ.-ից, սակայն չի իրականավել, քանի որ Թուրքիայի իշխանություններին հաջողվել է ժամանակին գաղտնազերծել: 

Ձերբակալվածների թվում են հայտնի լրագրողներ, այդ թվում՝ թուրքական Zaman թերթի խմբագիրը, Samanyolu հեռուստաընկերության աշխատակիցներ, որոնք կասկածվում են ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենի շարժմանն աջակցելու համար: