Անչափ համակրելի հաղորդավարուհի Լուսինե Բադալյանն ինչպես միշտ աչքի ընկավ իր աննկարագրելի նրբանկատությամբ և, չնայած խիստ զբաղվածությանը, մեծ սիրով զրուցեց Yerevannews.am-ի հետ:

Նախ ամենայն անկեղծությամբ նշեց, որ իսկապես հավատում է իրական Ձմեռ պապի գոյությանը և խոստովանեց, որ պատանեկան տարիներին Ձյունանուշ է աշխատել, որն էլ եղել է իր առաջին աշխատանքը: Իսկ, հարցին թե ի՞նչ նվեր է ցանկանում ստանալ Ձմեռ պապից այս Ամանորին, Լուսինեն, ի պատասխան, երկու տարբերակ ուներ. նախ սեր ցանկացավ, մեծ սեր՝ իր բոլոր բաղադրիչներով, որոնք մշտապես առկա կլինեն իր կյանքում և իր շուրջ՝ որտեղ էլ որ լինի: Երկրորդ նվերն էլ Լուսինեի համար կլինի այն, որ ներկա գտնվի իր սիրելի երգիչներից մեկի համերգին, որին երկար է սպասել:

Բարեմաղթանքներ արտահայտելիս նույնպես Լուսինե Բադալյանն օրիգինալ գտնվեց և բոլոր հայերին մաղթեց սեր, երջանիկ ակնկալիքներ և ամենակարևորը` գոհունակության զգացում:

YerevanNews.am-ը սիրով շնորհավորում է սիրված ու տաղանդավոր հաղորդավարուհու Ամանորը՝ մաղթելով երազանքների իրականացում: