Հայտնի է, որ բիզնես զարգացման և առաջընթացի համար անչափ կարևոր է ունենալ ճիշտ մշակված մարքեթինգային քաղաքականություն: Իսկ այս պարագայում միայն կազմակերպված աշխատանքը, բիզնես պլանները և այլ գործիքները չեն բավականացնում, անհրաժեշտ է տիրապետել նաև որոշակի հնարքների: «Մոշն Թայմ» (Motion Time) ընկերությունը ներկայացնում է ձեզ 5 հնարք, որոնց պետք է տիրապետի յուրաքանչյուր մարքեթոլոգ: 

  1. Զեղչեր. սա շատ լավ հնարավորություն է ձեռք բերել ձեր հաճախորդների համակրանքը: Ինչպե՞ս եք կարծում, որն է ավելի լավ աշխատում. ապագայում ակնկալվելիք իրական օգուտը, թե՞ հաճելի բոնուսը՝ հիմա և այստեղ: Հաճախորդները մեծ հաճույքով ապրանք կգնեն ձեզանից, եթե ստանան որևէ նվեր հենց դրամարկղի մոտ: Եվ էական չէ, թե ինչպիսին է առաջարկը, կարևորը այն պետք է արվի ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում:
  2. Օբյեկտի հետ ծանոթանալու ազդեցություն. ինչպես և նախորդ դեպքում, սա նույնպես հանդիասնում է ճանաչողական խաբկանք: Համաձայն այս կետի՝ մարդիկ հավանում են որոշակի ապրանքը կամ բրենդը այն դեպքում, երբ արդեն իսկ ծանոթ են նրա հետ: 
  3. Խարսխի էֆեկտ. սա ապրանքի մասին առաջին տպավորությունն է: Մնացյալ բոլոր որոշումները գնորդը կայացնում հիմնվելով «խարսխի» վրա: Այս գործիքը կիրառում էր նաև բոլորիս հայտնի Ստիվ Ջոբսը: 
  4. Կեղծ կոնսենսուսի ազդեցություն. իրականում մեծ խնդիր է, այն պատկերացումը, թե շրջապատում բոլորը մտածում են ինչպես դուք: Այս խնդիրը բավական լայն տարածում ունի: Դրանից խուսափելու համար անհրաժեշտ է մշտապես կապի մեջ լինել գնորդների հետ, ուսումնասիրել և վերլուծել նրանց պահվածքը: 
  5. Կորուստի չգիտակցումը. «վերջին առաջարկը», «զեղչը գործում է ընդհամենը 12 ժամ», «բաց մի թողեք ձեր հնարավորությունը» արտահայտությունները հաջողությամբ օգտագործում են տարբեր խոշոր ապրանքանիշներ: Սա իհարկե լավ հնարք է, աբյց պետք չէ այն գերագնահատել: