Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում քննարկվում էր ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի ներկայացրած «ԴԱՀԿ մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Նախագծի հարակից զեկուցողը ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն էր:

Քննարկման ժամանակ նրա և իր դիմացը նստած ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի միջև հետաքրքիր հարց ու պատասխան առաջացավ:

Արփինե Հովհաննիսյանի պատասխանի ժամանակ, Տիգրան Ուրիխանյանի հարցին, թե ինչո՞ւ է Արփինե Հովհաննիսյանն իրեն նայում, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Իմ հայացքը Ձեզ չի ուղղված, այլ իմ առաջ է ուղղված, պարո՛ն Ուրիխանյան: Մի՛ կաշկանդվեք այդպես»: Եվ ի պատասխան Տիգրան Ուրիխանյանն ասաց. «Ես Ձեր հայացքից չեմ կաշկանդվում, այլ հակառակ զգացումներ եմ ունենում»:

Այնուամենայնիվ նախագիծը մերժվեց: