Երեկ Արարատում մարզի Արևշատ և Արբաթ գյուղերի միջնամասում հայտնաբերվել է կախված տղամարդու դի: Պարզվել է, որ ծառից պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել Արևշատ գյուղի բնակիչ, 34-ամյա Օ. Հ.-ն: Դիակը տեղափոխվել է դիահերձարան:

Այս մասին YerevanNews.am-ը տեղեկացավ ոստիկանության լրատվության վարչության բաժնի պետ Արմեն Մալխասյանից: Լրագրողը կապ հաստատեց հասարակության հետ կապերի բաժին, որտեղ հաստատելով լուրը՝ հայտնեցին, որ Արարատի քնչական վարչությունում պատրաստվում են նյութեր, որից հետո նոր պարզ կդառնա քրեական գործ հարուցվում է, թե ոչ: