«Իրավունք» թերթը գրում է. 

«Այն, որ Զարուհի Փոստանջյանը, Ստյոպա Սաֆարյանը և մի շարք այլ «Ժառանգականներ», հրապարակավ հակադրվում են Րաֆֆի Հովհաննիսյանի տեսակետներին, մասնավորապես եռյակի շրջանակներում համատեղ գործունեությանը, հանրահայտ է: Սակայն պարզվում է՝ Րաֆֆիի հայտարարություններով, մեղմ ասած, հիացած չէ նաև «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Հայոց աշխարհ» թերթին տված հարցազրույցում նա խուսափել է իր կարծիքը հայտնել իր կուսակցության ղեկավարի հայտարարությունների վերաբերյալ և առաջարկել է Րաֆֆիի հետ կապված բոլոր հարցերն ուղղել հենց նրան. «Իհարկե, ես ունեմ իմ անձնական կարծիքը պարոն Հովհաննիսյանի հայտարարության մեջ արծարծված հարցերի և հարակից խնդիրների վերաբերյալ: Բայց համարում եմ, որ ավելի ճիշտ է՝ պահպանել կուսակցական կարգապահությունը...Գերադասում եմ իմ անձնական դիտարկումները ներսում արտահայտել, իսկ հրապարակավ ներկայացնել մեծամասնության կողմից ընդունված որոշումները»:

Ակնհայտ է, որ Արմեն Մարտիրոսյանը համամիտ չէ Րաֆֆիի հետ, սակայն զուտ «կուսակցական կարգապահությունից» ելնելով՝ իր կարծիքը հրապարակավ չի արտահայտվում, ի տարբերություն նույն Փոստանջյանի, որն ըստ Ա. Մարտիրոսյանի՝ «օգտվում է ազատությունների ավելի լայն շրջանակից»»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: