««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մոտ երկու շաբաթ առաջ Ժնևում տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Նույն տեղեկությունների համաձայն՝ հանդիպման նպատակը և քննարկման հիմնական թեման եղել են Հայաստանի ներքաղաքական կյանքի վերջին զարգացումները։ «Ժողովուրդ»-ը փորձեց այդ հանդիպման վերաբերյալ մեկնաբանություն ստանալ կողմերից:

Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը ոչ հաստատեց և ոչ էլ հերքեց հանդիպման լուրը՝ ասելով, որ ինքը նման հանդիպման մասին տեղեկություն չունի: Իսկ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը սկզբում խոստացավ ճշտել և պատասխանել մեր հարցին, սակայն մեկ օր անց ասաց, որ չի կարողանում հարցի պատասխանը ճշտել և դեմ չէ, որ առանց իր մեկնաբանության լուրը տպագրվի»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: