«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դրամի կտրուկ արժեզրկումից հետո ՀՀ Կենտրոնական բանկը Հայաստանի բոլոր բանկերին հրահանգել է փոխարժեքի հետ կապված բոլոր գործարքների դեպքում, անկախ դրանց չափից, լրացնել գործարք կատարող անձի անձնական տվյալները:

Նախկինում բանկերը անձը հաստատող փաստաթուղթ էին պահանջում միայն 400 հազար դրամ և ավել գործարքների դեպքում, անկախ այն բանից՝ հաճախորդը տարադրամը գնում, թե վաճառում է: Այս պահանջը ներկայումս էլ գործում է: Սակայն նորամուծությունն այն է, որ այժմ մեկ միավոր տարադրամ գնելու կամ վաճառելու դեպքում անգամ բանկի աշխատակիցները ճշտում և լրացնում են հաճախորդի անունը»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: