Լեգենդար ֆուտբոլիստ Պելեի առողջական վիճակը վատեցել է և նրան տեղափոխել են Սան Պաոլոի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունք:

72 ամյա բրազիլացին այս ամսվա մեջ երկրորդ անգամ է հայտնվում հիվանդանոցում: Նոյեմբերի 12 ին Պելեն որովայնային ցավերով տեղափոխվել էր հիվանդանոց և ենթարկվել երիկամային վիրահատության: Նրա մոտ հայտնաբերվել էր երիկամային քար: