Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում ապրող կանանց համար երեկոն անցկացնել Տանից դուրս, դա ոչ միայն ընկերների հետ շփվելու հնարավորություն է: Շատերի համար դա սոցիալական ազատությունն ընդգծելու շանս է: ԽՍՀՄ փլուզումից հետո կովկասյան տարածաշրջանում շատ բան է փոխվել: Չնայած այն հանգամանքին, որ այժմ շատ բան նախկինի պես չէ և կանայք կարող են վայելել ավելի շատ ազատություն, այնուամենայնիվ սեռերի հավասարության մասին խոսելն անհնար է: 

Այս երկրների բնակչուհիները, չնայած այն հանգամանքին, որ արդեն վաղուց չափահաս են, հասարակության կողմից զգում են դատապարտող վերաբերմունք, երբ «հանդգնում» են ուշ վերադառնալ տուն: Կովկասաբնակ կանանց խնդիրների մասին այս հոդվածը հրապարակվել է BBC-ում: Նյութի գլխավոր հերոսների դերում են հայտնվել նաև հայուհիներ: