Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը կվերանորոգվի: Այսպիսի որոշում է այսօր՝ նոյեմբերի 27-ին, կայացվել ՀՀ կառավարության նիստի ժամանակ:

ՀՀ մշակույթի նախարարության և ավստրիական Վաագներ-Բիրո կոնսորցիումի միջև կկնքվի նախատեսվում է կնքել 7 մլն եվրոյի ապրանքների և ծառայությունների մատուցման պայմանագիր, որով էլ նախատեսվում է իրականացնել վերանորոգման աշխատանքները: 

«Նախատեսվող 7 մլն եվրո արտոնյալ վարկային միջոցները կտրամադրվեն 23 տարի մարման ժամկետով, որից 6.5 տարին արտոնյալ տոկոսադրույքը կկազմի 0%»,- ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը: