Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» ընդունելու է Դորտմունդի «Բորուսիային»։ Գերմանական թիմի հիմնական կազմում է մեր հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը: Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով.

«Արսենալ»- Մարտինես, Գիբս, Մերտեսակեր, Մոնրեալ, Չեմբերս, Արտետա, Օքսլեյդ-Չեմբերլեն, Ռեմսի, Սանտի Կասորլա, Ալեքսիս Սանչես, Յայա Սանոգո։

«Բորուսիա»- Վայդենֆելեր, Պիշչեկ, Սուբոտիչ, Գինտեր, Շմելցեր, Գյունդոգան, Բենդեր, Գրոսկրոյց, Մխիթարյան, Օբամեյանգ, Իմոբիլե։

Հիշեցնենք, որ խաղը կմեկնարկի այսօր Երևանի ժամանակով 23:45-ին: