Իտալացի լեգենդար պաշտպան Ալեսանդրո Նեստան պայմանագիր է կնքել հնդկական «Չենային» ակումբի հետ: 38 ամյա պաշտպանը պաշտոնապես կներակայցվի թիմի երկրպագուներին դեկտեմբերի 5-ին: 

Նեստան կարիերան ավարտել էր 2013 թվականի աշնանը:

Նշենք, որ Նեստաից բացի «Չենային»-ի կազմում եմ խաղում երբեմնի ֆուտբոլային աստղեր` իտալայի հավաքականի նախկին պաշտպան Մարկո Մատերացին, «ՊՍԺ»-ի նախկին խաղացող Մենդին,  «Մանչեսթեր Յունայթեդի» և «Արսենալի» նախկին խաղացող Միքայել Սիլվեստերը:

Նեստան իր կարիերայի ընթացքում խաղացել է «Միլանում», «Լացիոյում» և «Մոնրեալում»: