Մեզ հաջողվեց կապ հաստատել հայկական շոու բիզնեսի ամենասկանդալային և ամենահմայիչ երգչուհի Եվա Ռիվասի հետ և տեղեկանալ, թե ինչու՞ է նա մեկնել Վրաստան: Եվան շատ բարձր տրամադրությամբ YerevanNews.am-ի հետ հեռախոսազրույցի ժամանակ նշեց, որ Վրաստան է մեկնել իր մտերիմ ընկերոջ` Անրի Ջոխաձեի նոր տեսահոլովակում նկարահանվելու համար:

«Ես ոչ թե երգելու եմ Անրիի հետ, այլ մարմնավորելու եմ տեսահոլովակի հերոսուհուն».- շեշտեց Եվա Ռիվասը:

Ավելացնենք, որ հայ աստղը դեռևս Վրաստանում է և վերադառնալու է օրեր անց, երբ կվերջանան նկարահանումները: