Մոտ մեկ ամիս մնաց այն օրվան, երբ մեր փոքրիկները կսպասեն իրենց նամակի պատասխանին: Նամակ, որում իրենց երազանքի մասին են գրել Ձմեռ Պապիկին: Անկախ Ձմեռ պապիկի պարկի պարունակությունից, անկախ երեխայի պահված երազանքի տեսակից, աշխարհի բոլոր մանուկները սիրում են Նոր Տարին ու անհամբեր սպասում են:

Եկեք չժխտենք, որ մեծերը ևս սպասում են Ամանորին ոգևորությամբ: Չէ որ Նոր Տարին տոն լինելուց զատ, նաև նոր տարվա սկիզբ է, նոր երազանքների ու նոր ծրագրերի սկիզբ: Դեռևս շշուկ անգամ չկա Ամանորի մասին, բայց «Մոշն Թայմ» ընկերությունը անակնկալ է արել հոգսաշատ բնակչությանը՝ ապրանքանիշը ներկայացնելով նոր ամանորյա զարդարանքով, Ձմեռ Պապիկի պատկերով, և երջանկություն ու նոր հաջողությունների սկիզբ ազդարարող զանգակով՝ պատկերված ավտոբուսների վրա, որոնք շրջում են քաղաքով ու նոր շունչ ու բարձր տրամադրություն հաղորդելով բնակչությանն՝ ազդարարում են Ամանորի գալուստը: Ավտոբուսները նոր շունչ ու նոր տեսք են տալիս քաղաքին: Բալիկներին ուրախ տրամադրություն հաղորդում: Նախատոնական տրամադրությունը ևս շատ հաճելի բան է, որովհետև իր մեջ ունի սպասում:

Ընկերությունը մաղթում է, որ գալիք Ամանորն իրականացնի բոլորի սպասումները ու Ձմեռ Պապիկն իր պարկում բերի բոլոր փոքրիկների երազանքները: