Ռուսաստանի Իժևսկ քաղաքի Ինդուստրիլանի շրջանի դատարանը Ալեքսեյ Շնիտի դատավարությամբ կայացվեց 33-ամյա «օրենքով գող» Գեւորգ Գրիգորյանի դավավճիռը, որը ավելի հայտնի Գևորիկ Նեֆտեկամսկի մականունով: Այդ մասին հայտնում է «Պրայմ Քրայմ» գործակալությունը:

Ինչպես նված է հաղորդագրության մեջ, դատարանը Գրիգորյանին մեղավոր է ճանաչել թմրանյութերի առանձնակի խոշոր խմբաքանակ պահելու մեջ և դատապարտել է 3,5 տարվա ազատազրկման:

Գևորգ Գրիգորյանը թագադրվել է Լեւոն Բուլիսկերիայի հետ, 2012թ. դեկտեմբերին Դեդ Հասանի խմբավորման պետերբուրգյան մեգրելական կառույցի կողմից: Մեկ տարի առաջ նա ձերբակալվել էր Իժեւսկում՝ թմրանյութի մեծ խմբաքանակով, և այժմ, մինչև 2017թ. մայիս կանցկացնի անազատության մեջ:

Նշենք նաև, որ ձերբակալությունից անմիջապես հետո Գևորիկը բաց էր թողնվել ստորագրությամբ և դատարան ներկայացել ինքնակամ: