Եթե ես ունենայի արատավոր երեխա, ես նրան կհանձնեի մանկատում: Այսօր՝ նոյեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանը, այս թեմայի շուրջ խոսեց գինեկոլոգ Գեորգի Պողոսյանը:

Որո՞նք են երեխաների մոտ ի ծնե արատների հիմնական պատճառները,- պարզաբանում է գինեկոլոգը:

«Հաճախ արատների պատճառները կապված են լինում տարբեր ինֆեկցիաների հետ, որոնք թաքնված բնույթ են կրում և կարող են ընդհանրապես չարտահայտվել, բայց պտղին կարող են լուրջ հարված հասցնել: Խոսքը գնում է վիրուսային ինֆեկցիաների, մասնավորապես՝ ցիտոմեգալովիրուսի և հերպեսի մասին»:

Իսկ այն հարցին, թե ի՞նչ արատներ կարող են առաջանալ վիրուսների պատճառով,- ասաց հետևյալը:

«Ցիտոմեգալովիրուսի պատճառով առաջացող տարածված բարդություններն են անենցեֆալիան, վերջույթների բացակայությունը, նապաստակի շուրթը, գայլի խոռոչը և այլ արատները: Վերջույթների բացակայության կամ դրանց սխալ զարգացման հիմնական պատճառներից մեկը, մասնագետի խոսքով, հենց ցիտոմեգալովիրուսն է:

Հերպեսն իր հերթին կարող է բերել վիժումների կամ պտղի մահվան՝ մինչև հղիության տասչորսերորդ շաբաթը: Իսկ եթե վիժում չի լինում, և երեխաները ծնվում են, նրանց մոտ հաճախ լսողության կամ տեսողության հետ խնդիրներ են առաջ գալիս, կամ՝ Դաունի սինդրոմ: Իհարկե, նման խնդիրներ միշտ չէ, որ լինում են, բայց դրանք կարող են լինել»:

Կապված վերջին իրադարձություննրի հետ, երբ երեխան ծնվել էր առանց վերջույթնրի,- նա եզրափակեց հետևյալ խոսքով:

«Առանց վերջույթների ծնված երեխայի ծնողները կարող են ունենալ առողջ երեխա միայն մի քանի ամիս հանգստից հետո: Նրանց համար հիմա ամենակարևորը սթրեսային վիճակից դուրս գալն է: Ուղղակի կասեմ հետևյալը. մինչ բժիշկներին մեղադրելը՝ հարկավոր է նորմալ զննություն անցնել ամուսնությունից առաջ: «Շախով-շուխով» հարսանիքներ անցկացնելու փոխարեն մի 10 հազար դրամ ավելի լավ է ծախսեն ստուգման վրա, քան հետո ունենան այս պատկերն ու «տուրուդմբոցով» ամուսնալուծվեն»:

Հիշեցնենք, որ Երևանի «Մալաթիա» բժշկական կենտրոնում կեսարյան հատումով լույս աշխարհ է եկել նորածին՝ առանց ձեռքերի և մեկ ոտքի թաթի:

Այդ մասին երեխայի ծնողները ողջ հղիության ընթացքում չեն իմացել, չնայած այն հանգամանքին, որ նույն բժշկական կենտրոնում հղին հինգից ավելիի ուլտրաձայանին հետազոտության է ենթարկվել: