Արցախի Պաշտպանության բանակի հատուկ նշանակության ուժերի կողմից իրականացված գործողությունը բնորոշվել է հանդգնությամբ և հնարամտությամբ: Այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանը:

«Հակառակորդը գուցե և ակնկալել է, որ հայկական ուժերը կձեռնարկեն անձնակազմի մասունքներն ու ուղղաթիռի որոշ սարքեր տարհանելու նպատակով հատուկ գորգործողություն, սակայն չի կռահել այդ գործողության տրամաբանությունը:

Հայոց երկրորդ պետության զինուժը անթերի է կատարել է իր առջև դրված մարտական խնդիրը: Արդյունքում` ադրբեջանական կողմը կորուստներ ունի և գտնվում է շփոթության մեջ»,- ասաց նա: