Greek Reporter հունական թերթը գրում է,- Աթենքի Կորիդալո բանտում բունտ է տեղի ունեցել, որը կազմակերպել են այնտեղ կալանավորված վրացիները:

Վեց վրացի եղել է շենքի առաջին հարկում գտնվող կալանավայրի հիվանդանոցում: Նշվում է, որ կալանավորներից  մեկի տատիկը փորձել է բանտ անցկացնել մեծ քանակությամբ թմրանյութեր, սակայն պահակախումբը հայտնաբերել է այն:

Դրանից հետո կալանավորները բունտ են կազմակերպել, որին մասնակցել է ընդհանուր առմամբ 25 վրացի կալանավոր, նրանցից վեցը փորձել են փախուստի դիմել: Այդ խառնաշփոթի ընթացքում երեք պահակ է վնասվածք ստացել:

Բանտում կարգուկանոնը վերականգնել հաջողվել է, երբ դեպքի վայր են ուղարկվել ահաբեկչության և ոստիկանության դեմ պայքարի ջոկատներ: