«Միջազգային կազմակերպությունների միջոցով նոյեմբերի 12-ին խոցված ուղղաթիռի վայրին մոտենալու և անձնակազմի ճակատագիրը պարզելու ջանքերն արդյունք չեն տվել, ուստի մենք պարտադրված էինք դիմել հատուկ գործողություների»,- ասում է ԼՂՀ ՊՆ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը։

Տեսանյութի մեջ ցուցադրվում են օդաչուների մարմինների դուրսբերման ուղու գրաֆիկական պատկերը, ինչպես նաև հատուկ գործողությունից այլ կադրեր: 

Հիշեցնենք նաև, որ Նոյեմբերի 12-ին ադրբեջանական բանակի կողմից խոցված ուղղաթիռի օդաչուների աճյունները YerevanNews.am-ի տեղեկություններով կամփոփվեն Եռաբլուր պանթեոնում: