Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումների կատարելու մասին ՀՀ օրենքը:

Հիշեցնենք նաև, որ նոյեմբերի 17-ին, 70 կողմ, 6 դեմ և 31 ձեռնպահ քվեարկությամբ ԱԺ-ն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ Կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Ըստ նախագծի՝ կստեղծվի Միջազգային ինտեգրացիայի ու բարեփոխումների նախարարություն, իսկ Արտակարգ իրավիճակների նախարարությունը կմիավորվի Տարածքային կառավարման նախարարության հետ: