Սեփական բիզնեսը հաջողակ և արդյունավետ դարձնելու համար անչափ կարևոր է կատարված աշխատանքների արտադրողականության ճիշտ գնահատումը: «Մոշն Թայմ» (Motion Time) ընկերությունը ներկայացնում է ձեր բիզնեսի արտադրողականության աճին նպաստող 10 կանոն:

  • Դեն նետեք կասկածները: Ձգտումն է առավել բնորոշ առանձնահատկությունը, որը կարող եք նկատել հազարավոր պրոֆեսիոնալ ձեռներեցների մոտ: Դուք պետք է ստիպեք ինքներդ ձեզ գործել ավելի արագ: Երբ դուք կսկսեք գործել, կստանաք արժեքավոր պատասխան, որը կօգնի ձեզ բարելավել ձեր օրիգինալ մտահղացումը և շարժվել առաջ ավելի հասկանալի հեռանկարով:
  • Սկսեք փոքրից: Երբ մեր մտքերը գտնվում եմ մեր գլխում, մենք սովորաբար մտածում ենք ընդհանուր վերացական հասկացություններով: Նման մտածողության բացասական կողմն այն է, որ ստեղծվում է բավականին բարձր պատնեշ շուկա մտնելու համար: Նման իրավիճակից խուսափելու համար ձեր մտքերն ավելի փոքրամասշտաբ դարձրեք, ավելի հեշտ իրագործելի: Երբ դա ստացվի, ձեզ համար ավելի հասկանալի կլինի, թե ինչպես տեղափոխել ձեր մտահղացումը հաջորդ հարթակ:
  • Մի հուսահատվեք: Փորձությունը և սխալը անբաժանելի մասնիկներն են կազմում յուրաքանչյուր գործունեության: Անհաջողությունների արդյունքոմ վստահությունը կորցնելու փոխարեն, օգուտ քաղեք դրանցից: Հետո փորձեք նորից և նորից: Վաղ, թե ուշ կհասնեք հաջողության:
  • Դրեք պարզ նպատակներ ծրագիր իրականացնելու համար և պարբերաբար վերանայեք այն: Նախագծի շուրջ ամբողջական նվիրումով աշխատելու ժամանակ մեր գլուխ նորանոր մտքեր են հղանում, որն աստիճանաբար բերում է նախագիծն ընդլայնելու մտքին: Իսկ դա կարող է հանգեցնել նրան, որ երբեք չեք ավարտի ծրագրի իրականացումը: Դրանից խուսափելու համար պետք է նախնական կոնկրետ ծրագիր մշակել և հետևել դրան:
  • Աշխատեք նախագծի շուրջ ամեն օր քիչ-քիչ: Ձեր ուղեղի հետ կատարվում է այն, ինչ մկանների հետ է կատարվում ամենօրյա մարզումների ժամանակ: Ծանրաբեռնվածությունց խուսափելու համար պետք է քչից սկսել և ժամանակի ընթացքում շատացնել կատարվող աշխատանքը:
  • Ռեժիմ մշակեք: Ռեժիմը կարող է ձանձրալի և անհետաքրքիր թվալ, բայց, ընդհակառակը, դա է հանդիսանում գլխավոր շարժիչը:
  • Ավելի մանր մասերի բաժանեք նախագծի խոշոր հատվածները: Դա կօգնի կառավարել սպասումները և պահպանել մոտիվացիան: Կարևոր է նաև երբեմն-երբեմն կանգ առնել և հայացք նետել այն ամենի վրա, ինչն արդեն արել եք:
  • Կրճատեք ավելորդ հանդիպումները և դրանց մասնակիցներին: Եթե ձեզ պետք է հանդիպել ոմանց հետ, ապա նախապես համոզվեք, որ նրանք գիտեն այն, ինչ ձեզ պետք է: Իսկ եթե հանդիպման ժամանակ ներկա գտնվողներից մեկը կամ մի քանիսը չեն խթանում ծրագրի առաջընթացին, ապա ազատվեք նրանց ներկայությունից:
  • Սովորեք ասել ՝ ՈՉ: Ստեղծագործական էներգիան անվերջ չէ, այն պետք է պահպանել և չշռայլել: Երբ դուք գտնվում եք ծրագրի իրականացման փուլում, մի մոռացեք պատահականությունների մասին, որոնք կարող են շեղել ձեզ բուն աշխատանքային գործընթացից: Ասեք՝ ՈՉ. դա արդյունավետության կարևոր մասնիկն է:
  • Հիշեք, որ օրենքները ստեղծված են խախտելու համար: Վերը նշված բոլոր կանոնները պետք է օգտագործվեն մինչ այն պահը, երբ օգուտ են բերում: Հակառակ դեպքում պետք է մեկ այլ ճանապարհ մտածել ռեժիմը խախտելու համար: Մի բան, որը կօգնի ցրվել, թարմ մտքեր առաջացնել և նոր ուժեր հաղորդել՝ աշխատանքը վերսկսելու համար: