Երևանում հոկտեմբերի 28-ին հայտնաբերված և ձերբակալված Անդրանիկ Սողոյանը՝ օրենքով գող Զապը, որի նկատմամբ հայտարարված էր միջազգային հետախուզում և, որը Պրահայի մունիցիպալ դատարանի կողմից Չեխիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 219 հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով դատապարտվել է 22 տարվա ազատազրկման, ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությամբ՝ Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվել է 30-օրյա ժամկետով և տեղափոխվել Նուբարաշեն ՔԿՀ: 

YerevanNews.am-ի թղթակիցը կապ հաստատեց Անդրանիկ Սողոյանի փաստաբան՝ Վահագն Մարտիրոսյանի հետ, պարզելու, թե  ի՞նչ ակնկալիքներ ունեն դատական գործընթացից և ինչ՞ որոշում են կայացնելու պաշտպանյալի հետ միասին:

«Կասեմ միայն, որ Վերաքննիչ դատարանը մերժել է իմ բողոքը՝ պաշտպանյալիս  նկատմամբ ժամանակավոր կալանքը փոխելու մասով: Դեռ որոշումը չունեմ, իսկ երբ որ ստանամ, ես պաշտպանյալիս հետ միասին կորոշենք բողոքարկում ենք, թե ոչ»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանը հրապարակեց օրենքով գող «Զապի» խափանման միջոցի ընտրության վերաբերյալ որոշումը: Դատավորը մերժեց նրա փաստաբան Մարտիրոսյանի ` «Զապին» գրավի դիմաց ազատ արձակելու որոշումն ու նրա նկատմամամբ մեկամսյա կալանավորման որոշում կայացրեց: