Երևանի Նորքի այգիներ փողոցում այսօր՝ նոյեմբերի 22-ին, գայլ է նկատվել: Այս մասին հաղորդում է ԱԻՆ լրատվական ծառայությունը:

Գայլը նկատվել է Նորքի այգիներ փողոցի թիվ 301 տան մոտակայքում ժամը 11.16-ին, նրան վնասազերծելու համար դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը: