Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման մի քանի շաբաթ առաջ գաղտնի հրամանագիր է ստորագրել, որն ընդլայնում է ԱՄՆ Զինված ուժերի ներկայությունն Աֆղանստանում, և թույլ է տալիս նրանց անմիջական մասնակցություն ունենալ երկրի տարածքում ռազմական գործողություններին,- գրում է The New York Times-ը։

«Օբամայի հրամանագիրը թույլ է տալիս ամերիկյան զորքերին գործողություններ իրականացնել «Թալիբան» շարժման և այլ խմբավորումների դեմ, որոնք սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ զինվորականների և աֆղանական կառավարության համար»,- ասվում է հաղորդագրությունում։

Բացի այդ, նախագահի հրամանը թույլ է տալիս օգտագործել ամերիկյան կործանիչներ, ռմբակոծիչներ և անօդաչուներ՝ աֆղանստանցի զինվորականներին աջակցություն ցուցաբերելու համար։

Տվյալ փաստաթուղթը երկարաձգում է ԱՄՆ-ի ռազմական առաքելությունն Աֆղանստանում առնվազն մեկ տարով։