Եվրոպայի խորհրդի ժողովրդավարության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Սնեժանա Սամարդիչ-Մարկովիչն ասել է, որ աշխարհում տարեկան ավելի քան 1 միլիարդ երեխա ենթարկվում է բռնության, գրում է ria.ru-ն։

Տարեկան 500 միլիոնից մինչև 1.5 միլիարդ երեխա ենթարկվում է տարբեր տեսակի բռնությունների։ Նրանց խաբում են, վաճառում, ստիպում մարմնավաճառությամբ և պոռնոգրաֆիայով զբաղվել, ասել է Սամարդիչ-Մարկովիչը։

Նա բացատրել է, որ խոսքն ինչպես ընտանիքում ֆիզիկական, այնպես էլ դպրոցում, ազատազրկման վայրերում, զինված հակամարտությունների ընթացքում երեխաների նկատմամբ բռնությունների մասին է։

Պաշտոնյան նաև նշել է, որ տնտեսական ճգնաժամն ավելի շատ հարվածել է երեխաներին, քան մեծահասակներին։ Ավելացել է ընտանեկան բռնությունների թիվը՝ համաձայն 2007-ից գործող՝ մանուկների համար վստահության թեժ գծին ստացված զանգերի։

Նա կոչ է արել պետություններին հատուկ ուշադրություն դարձնել երեխաների նկատմամբ բռնությունների, նրանց շահագործման և խտրականության վերացմանը և ընդգծել է դրա կարևորությունը։