«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է ԱԺ պատգամավոր Վահրամ Մկրտչյանի՝ պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը, որում Մկրտչյանը գրառել է իրեն պատկանող մեկ հողամաս, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք և բնակարան:

Պաշտոնն ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 80 մլն դրամ, 180 հազար դոլար և 30 հազար եվրո: Մկրտչյանի տարեկան եկամուտները գոյացել են աշխատավարձից՝ կազմելով 723 հազար դրամ, գույքը օտարելուց՝ 24.7 մլն դրամ, և վարձակալության դիմաց ստացված վճարից՝ 540 հազար դրամ: Ընդհանուր առմամբ, Մկրտչյանի տարեկան եկամուտը կազել է 26 մլն դրամ: Հայտարարագրի «շարժական գույք», «արժեթղթեր» և այլ բաժիններում որևէ տվյալ գրանցված չէ:

Վ. Մկրտչյանը հանրության ավելի լայն շրջանակներին հայտնի եղավ՝ որպես Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրեն և ՀԺԱՄ կուսակցության ղեկավար: Նա մասնագիտությամբ ֆիզիկոս է, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: