Նոյեմբերի 24-ին՝ ժամը 12.00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում ԱԺ արտաքին հարաբերությունների եւ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովները կազմակերպում են խորհրդարանական լսումներ՝ «Հայաստանի Հանրապետության Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» թեմայով:

Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ կայքը: