Հրամանագրի մեջ մասնավորապես ասվում է՝

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում արդյունավետ աշխատանքի, ինչպես նաև համայնքների զարգացման գործում ներդրած ավանդի համար Էդգար Ֆերդինանդի ՂԱԶԱՐՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Հիշեցնենք, որ հոկտեմբեր ամսին Էդգար Ղազարյանին ՀՀ նախագահը  նշանակել է Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: