Վոլոդյա Սարգիսի Դարբինյան (1969 - 1992) - ազատամարտիկ:

Վոլոդյա Դարբինյանը 1990 - 1992 թթ. Վանաձորի մոտոհրաձգային գնդի կազմում մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների ինքնապաշտպանական, Վահան - Արծվաշեն գյուղերի ուղղությամբ մղվող մարտերին: Աչքի է ընկել Արծվաշենի պաշտպանական մարտերում:

Վոլոդյա Դարբինյանը և իր 11 զինակիցներ, իրենց վրա վերցնելով հակառակորդի գրոհները, ապահովել են Արծվաշենի շուրջ 4500 բնակիչների տարհանումը անվտանգ գոտի, իսկ իրենք զոհվել են:

Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով: