Այսօր ԱԺ-ում շարունակվում էր կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստը, որն բուռն սկսվեց: Խորհրդարանական մեծամասնության` «Հանրապետական» խմբակցության պատգամավորների մեծ թվով բացակայությունը քվորման խնդիր առաջացրեցին:
Որի արդյունքում կամ հետևանքով կառավարության ներկայացրած երկու օրենսդրական նախաձեռնություն չի ընդունվել, որից հետո պատգամավորները գնացին ընդմիջման և ոմանք էլ չվերադարձան ԱԺ նիստերի դահլիճ:
ԱԺ նիստը հավանաբար այնքան ձանձրալի էր, որ բացակա պատգամավորների թիվը մի քանի անգամ գերազանցում էր ներկաների թվին: Հիմնականում բացակայում էին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության օրենսդիրները, որոնց չէին զիջում ՀԱԿ-ի և «Ժառանգության» պատգամավորները:
Իսկ թե ուր էին ԲՀԿ-ական պատգամավորները մնում է հարց, քանի որ այս խմբակցության հավերժ բացակա ղեկավարը` Գագիկ Ծառուկյանը նույնպես ներկա չէր նիստին, իսկ քարտուղարը հավանաբար հետևել է խմբակցության ղեկավարի օրինակին:
ԲՀԿ-ն միայն մեկ «հերթապահ» պատգամավորով էր ներկայցված` Միքայել Մելքումյան: