Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգից հայտնում են, որ  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական ծառայությունը, «Աջակցության կարիքավոր և անապահով ընտանիքներին» ծրագրի շրջանակներում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 15-ամյակի առիթով նյութական օգնություն է ցուցաբերել Հայաստանում ապաստան գտած 150 սիրիահայ ընտանիքների:

Նույն ծրագրի շրջանակներում դրամական և նյութական օգնություն է հատկացվել ՀՀ տարբեր մարզերից 70 առավել անապահով բազմազավակ ընտանիքների, ուսանողների, հաշմանդամների և միայնակ մայրերի: